Telegram մեսենջերի օգնությամբ մենք ոչ միայն շփվում ենք սիրելիների հետ, այլև անցկացնում ենք աշխատանքային հանդիպումներ, փոխանակում ֆայլեր, ուստի՝ Telegram հաշվի անվտանգությունը շատ կարևոր է։ RBC-ն կիսվել է պարզ կանոններով, որոնք կօգնեն պաշտպանել Telegram հաշիվը։
1. Կարգավորեք հաշիվ մուտք գործելու երկու թույլտվության մեխանիզմը
Telegram-ում երկու գործոնով թույլտվությունը թույլ է տալիս զգալիորեն բարձրացնել անվտանգության մակարդակը: Ձեր հաշվին նոր սարք միացնելիս՝ դուք պետք է հաստատեք հաշիվ մուտք գործելու թույլտվությունը երկու տարբեր եղանակներով: Այն միացնելու համար հետևեք կարգավորումներ բաժնի հրահանգներին։
2. Թաքցրեք հեռախոսահամարը անծանոթներից
Պետք չէ բոլորին ցույց տալ Telegram հաշվի հետ կապված հեռախոսահամարը։ Հարձակվողները կարող են այն օգտագործել սպամի կամ հակերության փորձերի համար: Համարը թաքցնելու համար հարկավոր է կրկին անցնել կարգավորումների բաժին։
3. Ժամանակ առ ժամանակ ստուգեք, թե որտեղ է ակտիվ եղել ձեր Telegram-ը
Մեսենջերի կարգավորումներում դուք կարող եք տեսնել, թե որ սարքերն ունեն մուտք դեպի ձեր հաշիվ: Եթե ձեր սմարթֆոնից, աշխատանքային նոութբուքից և տնային համակարգչից մուտք եք գործում Telegram, այս բոլորը տեսանելի կլինեն այնտեղ: Telegram-ը ցույց կտա նույնիսկ այն քաղաքը, որտեղ եղել է մուտքը և մոտավոր ժամանակը:
4. Մի գնեք Telegram հաշիվներ
Դա չարժե անել, նույնիսկ եթե վաճառողը վստահելի է։ Նման գործողությունը հակասում է մեսենջերի օգտագործման կանոններին։
5. Եղեք ուշադիր
Ոչ մի երկու գործոնով պաշտպանություն չի փրկի, եթե Telegram հաշվի սեփականատերն ինքը հարձակվողին փոխանցի հակերության համար անհրաժեշտ տվյալները: Մի օգտագործեք կասկածելի չաթ-բոտեր, եթե վստահ չեք դրանց հուսալիության մեջ: Նաև ցանկալի չէ մասնակցել տարբեր առցանց քվեարկություններին, որոնք ուղարկվում են անձնական հաղորդագրություններով։