
Ապրիլյան պատերազմի օրերին Ղարաբաղում արված լուսանկարները LensCulture Exposure Guide – 2017 լուսանկարների միջազգային մրցույթում մրցանակային տեղ են զբաղեցրել: Լուսանկարների հեղինակն արցախցի լուսանկարիչ Արեգ Բալայանն է, որը ապրիլյան պատերազմի ժամանակ օր ու գիշեր եղել է առաջին գծում՝ զինվորների կողքին: Նշենք, որ մրցույթին մասնակցել են 5 մայրցամաքի 22 երկրների 44 լուսանկարիչներ: