Hermès-ը ներկայացրել է նոր՝ շլացուցիչ Arceau ժամացույցը: Այս նրբագեղ ժամացույցը, որը կոչվում է Petite Lune Ciel Étoilé, տեղադրված է 38 մմ չժանգոտվող պողպատից պատյանում, ունի երկնագույն թվատախտակ:
Յոթ ադամանդներ ազատորեն ցրված են թվատախտակի վրա՝ վերստեղծելով աստղազարդ գիշերային երկնքի հմայքը: Շրջանակը զարդարված է 70 ադամանդով, եւ եւս մեկ ադամանդ զարդարում է գլխիկը։ Ժամացույցը լրացված է ալիգատորի կաշվից պատրաստված մուգ կապույտ կաշվե թեւկապով:
Այն ժամում 28800 շարժում է իրականացնում եւ ունի 42-ժամյա էներգիայի պաշար, ինչպես նաեւ մինչև 30 մետր ջրակայուն է: