Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակիչ Գլենդա Հունիկուտը վիճակախաղի ջեքփոթ է շահել՝ 265152 դոլարի չափով՝ նշելով իր թոռների տարիքը, գրում է UPI-ն։
Հունիկուտն ասել է, որ ամեն օր վիճակախաղ է խաղում և միշտ նշում է իր թոռների տարիքը:
Նա տոմս է գնել 1 դոլարով և այս զարմանալի համադրության շնորհիվ համընկնում ունեցել բոլոր հինգ համարների հետ:
Հաղթողն ասել է, որ իր մրցանակային գումարը կուղղվի իր տան վերանորոգմանը։