Երեկ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր և Սպարապետը կդառնար 65 տարեկան։ Երգչուհի Լիլիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ։
«Անցել է 25 տարի, բայց գնալով անհնարին է դառնում համակերպվել քո բացակայությանը։ Հենց քեզնով է մի ամբողջ ազգ հասկանում, որ անփոխարինելի մարդիկ կան, որ առաջնորդները լինում են հենց քեզ նման, որ հաղթանակը ծնունդ է առել քո տեսակից։
Այնքան բան ունեմ քեզ ասելու, բայց, ցավոք, այսօր միայն կարող եմ ասել՝ ծնունդդ շնորհավոր, իմ Սպարապետ»: