Որքանո՞վ են մեր հույզերը կախված մեր զգացումներից։ Արդյո՞ք միանման են արձագանքում մեր ուղեղը եւ մարմինը, երբ ահավոր ճիչ ենք լսում, տեսնում ահավոր ստվեր կամ ահավոր հոտ զգում։ Եվ արդյո՞ք միանման է մեզ ուրախացնում ուրախ երաժշտությունը կամ գեղեցիկ բնապատկերը։
Նորարարական հետազոտությունում, որը հրապարակվել է Science Advances ամսագրում, գիտնականները բացահայտել են հույզերի եւ ընկալումների միջեւ բարդ փոխկապվածության նոր ընկալումը։
Լուկայի IMT առաջավոր հետազոտությունների դպրոցի իտալացի նեյրոկենսաբանների եւ Թուրինի համալսարանի աշխատակիցների խմբի հետազոտությունն ուսումնասիրել է հարցն այն մասին, թե արդյոք ուղեղն օգտագործում է սենսորային-հատուկ կամ աբստրակտ կոդերը հուզական ապրումներ ստեղծելու համար։
Հետազոտությունն իրականացնելու համար գիտնականները 50 կամավորներից կազմված խմբին ցույց են տվել «101 դալմատինցի» ֆիլմը եւ ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) օգնությամբ հետեւել ուղեղի ակտիվությանը՝ կապված ֆիլմի ծավալվող սյուժեի հետ։
Ֆիլմի հանդիսատես են դարձել ինչպես բնորոշ զարգացում, այնպես էլ բնածին կույր եւ խուլ կամավորներ, որոնց ներկայացվել են ֆիլմի աուդիոներկայացումը եւ եւ համր տարբերակը։
Հետազոտողները նաեւ 124 անկախ մասնակիցներից կազմված խմբին խնդրել են արտահայտել եւ գնահատել իրենց հույզերը նույն ֆիլմը դիտելիս՝ առանց ՄՌՏ-ի օգտագործման, փորձելով կանխատեսել սենսորային դեպրիվացիա ունեցող եւ դա չունեցող մարդկանց ուղեղի արձագանքը ուրախություն, վախ, տխրություն եւ այլ հույզեր ապրելիս։
«Բնածին սենսորային դեպրիվացիա ունեցող մարդկանց (կույրերի եւ խուլերի) ներգրավումը միջոց է՝ գաղտնազերծելու սենսորային փորձի ավանդը նեյրոնային մեխանիզներում, որոնք ընկած են հույզերի հիմքում,- նշել է հետազոտության ավագ հեղինակ եւ ղեկավար Լուկա Չեկետին։- Մեր արդյունքները ցույց են տալիս, որ հույզերի կարգերը ներկայացված են ուղեղում՝ անկախ սենսորային փորձից եւ մոդալությունից։ Մասնավորապես, կա ցանց, որն ընդգրկում է ուղեղի սենսորային, ճակատամերձ եւ քունքային հատվածները, որոնք միասին կոդավորում են հուզական ինստանցիաները»։