«Ամոթ ա, էլի». Արմեն Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Ամոթ ա, էլի». Արմեն Վարդանյան

Հումորիստ, սցենարիստ Արմեն Վարդանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Անձամբ 4 օր առաջ եմ հանդիպել Արամիչին։ Ամոթ ա, էլի»։

Նախօրեին սոցցանցերում ստահոդ լուրեր էին տարածվել դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:

«Հրանտ Թոխատյանն այս պահին բուժվում է արտերկրի լավագույն մասնագետների մոտ, նա ապաքինվում է և լավ է»,- 168.am-ին հայտնել էր նրա ավագ որդին` Արամ Թոխատյանը:

Դերասանի կինը՝ դերասանուհի Լուիզա Ներսիսյանը ևս ինսթագրամյան իր էջում տեսանյութ էր տարածել Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով կեղծ լուրերը: