Microsoft-ը մտադիր է իրեն պատկանող LinkedIn պրոֆեսիոնալ սոցիալական ցանցում խաղեր ավեցնել, որպեսզի ավելացնի ժամանակը, որ ավելի 1 միլիարդ մարդիկ ծախսում են այս հարթակում։
Խոսքը համացանցում մեծ տարածում գտած Wordle-ի նման գլուխկոտրուկների մասին է։ Սկզբնական փուլում LinkedIn-ի օգտատերերին հասանելի կլինի երեք խաղ՝ Queens, Inference և Crossclimb։ Հետազոտողները պլատֆորմի կոդում գտել են խաղերի հղումներ և նույնիսկ համացանցում հրապարակել են մի քանի նկարներ, որոնք ցույց են տալիս խաղերի միջերեսը:
Սոցցանցի ներկայացուցիչը հաստատել է, որ ընկերությունն աշխատում է խաղերի ինտեգրման վրա, սակայն դեռ հայտնի չէ, թե կոնկրետ երբ դրանք հասանելի կդառնան օգտատերերի համար։
«Մենք փորձարկում ենք LinkedIn-ում գլուխկոտրուկ խաղեր ավելացնել, որպեսզի օգտատերերը կարողանան զվարճանան, բարելավեն հարաբերությունները և, հուսով եմ, շփման նոր հնարավորություններ գտնեն: Մնացե՛ք մեզ հետ ավելին իմանալու համար»,- աղբյուրը մեջբերում է LinkedIn-ի ներկայացուցչի խոսքերը։
Նա հավելել է, որ համացանցում հրապարակված լուսնակարներում կարելի է տեսնել խաղերի միջերեսը, սակայն մինչ դրանք գործարկվեն, գլուխկոտրուկների տեսքը կարող է փոխվել։
Խաղերը կանոնավոր կերպով դասվում են բջջային և PC համակարգիչների ամենահայտնի հավելվածների շարքին, ինչպես եկամուտների, այնպես էլ լսարանի ներգրավվածության առումով: Գլուխկոտրուկները միշտ էլ շատ տարածված են, և Wordle նախագիծը դրա ապացույցն է: The New York Times-ը Wordle-ը ձեռք է բերել 2022-ին, իսկ անցյալ տարվա վերջին հայտարարեց, որ նախկինի պես այն խաղում են միլիոնավոր օգտատերեր։