Նախկին ՔՊ-ական Արթուր Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մարտի 10-ին ադրբեջանական կողմը հայտարարեց, որ AzTv-ն ինտերվյու է վերցրել՝ բանտարկության մեջ գտնվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից:
Հրապարակվեց կարճ տեսանյութ, իսկ ամբողջ ինտերվյուն պետք է եթեր գնար մարտի 28-ին:
Հարցազրույցը, սակայն եթեր չգնաց: Սա կարող է նշանակել երկու բան.
1. Ադրբեջանական կողմը վախեցել է միջազգային արձագանքից, ինչը քիչ հավանական է:
2. Այսպես կոչված հայկական կողմը, վախենալով հարցազրույցում հնչեցված մտքերի հրապարակումից, ստիպված գնացել է նոր պայմանավորվածությունների, զիջումների»։