Հետազոտությունների և զարգացման SLAC National Accelerator Laboratory կենտրոնն ավարտել է աշխարհի ամենամեծ թվային ֆոտոխցիկի ստեղծման աշխատանքները։ Տեսախցիկը, որը կշռում է 3 տոննա և ունի 1,5 մ տրամագծով ու փոքր մեքենայի չափերի ոսպնյակ, պատրաստվում են տեղափոխել Չիլի՝ Վերա Ռուբինի անվան աստղադիտարանի Simonyi 8 մ աստղադիտակի վրա տեղադրելու համար: Ուղեբեռն այնքան կարևոր է, որ երթուղին ստուգելու համար նույն ճանապարհով տեղափոխել են տեսախցիկի քաշն ուն չափոն ունեցող մակետը, որը համալրված է եղել տարբեր սենսորներով։
Տեսախցիկը Չիլի կտեղափոխվի Boeing ինքնաթիռով։ Փոխադրման երթուղու փորձարկումը ներառել է նաև այս փուլի ստուգումը։ Տեսախցիկի CCD սենսորային զանգվածը պարունակում է 189 առանձին բաղադրիչներ, որոնց միմյանցից բաժանում է 0,5 մմ տարածություն: Դրանք բոլորը դասավորված են հարթության վրա՝ 15 մկմ-ից ոչ ավելի շեղումով։ Երթուղու փորձարկումը ցույց է տվել, որ տեսախցիկը կդիմանա տեղափոխմանը, սակայն տարրը պահպանվում է, քանի որ տեսախցիկի ստեղծման համար պահանջվել է գրեթե տասը տարի։
LSST տեսախցիկի տեղադրումը աստղադիտակի վրա սպասվում է մինչև այս տարվա վերջ։ Այն կտեղադրվի 8,23 մ հայելիով աստղադիտակի տեղորոշման համակարգում, ինչպես նաև կմիացվի կառավարման և հովացման համակարգին։ 3,2 գիգապիքսել սենսորային զանգվածը կհովացվի մինչև -100°C: Սա թույլ կտա մատրիցային ոչ միայն ավելի կայուն աշխատել, այլև կկարողանա աշխատել ինֆրակարմիր մերձակա տիրույթում, ինչպես նաև օպտիկական և ուլտրամանուշակագույն մերձակա տիրույթում։
Հսկայական սենսորով այս տեսախցիկի պատկերները շատ ավելի հստակ չեն լինի, քան James Webb աստղադիտակինը: Դրա հիմնական առավելությունն այն է, որ տեսախցիկը կկարողանա երկնքի հսկայական տարածքը նկարել շատ արագ և մի քանի անգամ։ Յուրաքանչյուր կադր կընդգրկի ավելի քան 40 լիալուսնի տարածք: Սա նշանակում է, որ տեսախցիկը բաց չի թողնի երկնքի տրված հատվածում տեղի ունեցող ոչ մի արագ իրադարձություն: Խոսքը Երկրի հարավային կիսագնդի երկնքի մասին է․ 10 տարվա ընթացքում LSST տեսախցիկը փաստացի իրական ժամանակում ամեն ինչ կիմանա դրա մասին:
Ամեն գիշեր տեսախցիկը կհավաքի մինչև 15 ՏԲ տվյալ: Այն կկարողանա հետևել միլիարդավոր գալակտիկաների և մոտ 17 միլիարդ աստղի մեր գալակտիկայում: Դիտարկման համար հասանելի կդառնան Արեգակնային համակարգի միլիոնավոր օբյեկտներ։ Սա չափազանց կարևոր է նաև Երկիր մոլորակի պաշտպանության բարձրացման տեսանկյունից։ Տեսախցիկը կօգնի գտնել վտանգավոր աստերոիդներ և գիսաստղեր։
Երբ տեսախցիկը լիովին ինտեգրվի աստղադիտակի համակարգերին, այն կփորձարկվի առաջիկա 18 շաբաթվա ընթացքում, իսկ առաջին լուսանկարները կհրապարակվեն 2025-ի գարնանը: Գիտնականները դեռ չեն որոշել, թե առաջին որ օբյեկտն են նկարելու, սակայն ասում են, որ այն կարող է լինել պայծառ գալակտիկաներից մեկը։
LSST տեսախցիկով երկնքի կանոնավոր և լայնածավալ հետազոտությունները հնարավորություն կտան ավելի նեղացնել մութ նյութի և մութ էներգիայի վարքագիծը որոշող պարամետրերի սահմանները: Այս առումով տեսախցիկը կարելի է անվանել մութ նյութի և էներգիայի որսորդ։ Առաջինից կազմված են տիեզերական օբյեկտները, իսկ երկրորդը դրանց ստիպում է շարժվել արագացումով՝ հանգեցնելով Տիեզերքի ընդլայնմանը: LSST տեսախցիկը կկարողանա աննախադեպ ճշգրտությամբ գնահատել երկու երևույթների ազդեցությունը աստղերի և գալակտիկաների վրա, և դա կլինի դրա հիմնական արժեքը։