Զահա Հադիդի բյուրոն հրապարակել է աշխարհում ամենաբարձր ատրիումով շենքի նկարները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Զահա Հադիդի բյուրոն հրապարակել է աշխարհում ամենաբարձր ատրիումով շենքի նկարները

Zaha Hadid Architects ճարտարապետական բյուրոն զետեղել է Leeza SOHO շենքի՝ աշխարհում ամենաբարձր ատրիումով կառույցի նկարները: Այս մասին փետրվարի 16-ին հաղորդել է ArchDaily-ն:

Ատրիումի՝ կառույցի ներսում բաց տարածության բարձրությունը հասնում է 190 մետրի:

Շենքը կառուցվում է Պեկինի ֆինանսական թաղամասերից մեկում: Այս պահին լիովին կառուցված է 46 հարկերից 20-ը:

Շինարարությունը պլանավորվում է ավարտել 2018 թվականին: Շենքի բարձրությունը կկազմի 207 մետր:

Զահա Հադիդն արաբական ծագմամբ բրիտանացի ճարտարապետ է և դիզայներ՝ առաջին կինը, որն ստացել է Պրիտցկերյան ամենահեղինակավոր ճարտարապետական մրցանակը: Zaha Hadid Architects բյուրոյի հիմնադիրն է:



Նման նյութեր