Այս տարի մարտի 31-ին վախճանվեց տաղանդավոր դիզայներ և ճարտարապետ Զահա Խադիդը:
Նա ծնվել է Բաղդադում: 11 տարեկանում արդեն որոշել է, որ ճարտարապետ է դառնալու: 1972 թ. ուսման է մեկնել Լոնդոն և մնացել այնտեղ: «Իր սեփական ուղեծրով մոլորակը», – այսպես է իր տաղանդավոր ուսանողուհուն նկարագրել նշանավոր հոլանդացի ճարտարապետ Ռեմ Կոլխասը: Զահան ավարտել է Architectural Association School of Architecture-ը՝ AA, հետո դառնալով այդ կրթօջախի ղեկավարը:
Արդեն 1980 թ. Զահա Խադիդը հիմնել է իր սեփական՝ Zaha Hadid Architects ճարտարապետական բյուրոն: Մասնակցել է մի շարք մրցույթների և հաղթել: Բայց նրա համարձակ լուծումները շատ ներդնողների վախեցրել են: Այդ պատճառով նրա բյուրոն երկար ժամանակ զբաղվել է կահույքի և ինտերիերի դիզայնով: Նրա առաջին շինարարական պատվեր է եղել է Գերմանիայից 1990 թ.: Դա Vitra ընկերության հրշեջ մասնաշենքն է եղել: 1999 թ. Ցինցինատիում բացվում է նրա հեղինակած Ժամանակակից արվեստի թանգարանի շենքը: Իսկ 2004 թ. Զահա Խադիդը դարձավ առաջին կինը, ով արժանացել է ճարտարապետության ոլորտում բարձրագույն կոչմանը՝ դա Պրիտցկերյան մրցանակն էր:
Մոլորակի տարբեր անկյուններում կառուցած Հադիդի շինությունները ասես այլմոլորակային կառույցներ լինեն, որոնք վեր են խոյանում ընդունված ճարտարապետական լուծումներից:

Հադիդի հեղինակած առաջին շինությունը: Vitra ընկերության հրշեջ մասնաշենքը:

Առանձնատուն Բարվիխում, Ռուսստան:

Հոնգկոնգի պոլիտեխնիկական ինստիտուտը:

Beko Masterplan բազմաոլորտ համալիրը Սերբիայում:

Էռ-Ռիադի մետրոյի ոսկյա կայարանը:

Դուբայի Signature Towers երկնաքերները:

Չանշայի միջազգային մշակույթի կենտրոնը, Չինաստան:

Մակաոյում 40 հարկանի հյուրանոցը, Չինաստան:

Հեյդար Ալիևի կենտրոնը Բաքվում:

Ռիվերսայդ տրանսպորտի թանգարանը, Գլազգո:

Տոկիոյի օլիմպիական ստադիոնը, 2020 թ., Ճապոնիա:

Քաթարի ֆուտբոլային ստադիոնը, 2022 թ.:







