Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում փետրվարի 17-ին շմոլ գազի թունավորումից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Գարեգին Արայի Արգամանյանը:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: