Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով փետրվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 309 հեռախոսազանգ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ ստացված զանգերից 226-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 83 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 57 հեռախոսազանգ, որոնցից 52-ին լուծում է տրվել, իսկ 5-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: