Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է զբաղվել Երևանյան լճին հարակից տարածքում մասնավորեցված հողատարածքներով․ դրանց սեփականատերերը դիմել են քաղաքապետարան։
«Ի սկզբանե այդ հատվածը պիտի լիներ հանրային կանաչ տարածք․ առաջարկում եմ այդտեղ լուծում տալ։ Հասկանանք, չափագրենք ամբողջը, դիմացի մայթ տեղափոխենք»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ քննարկվել է հողերի փոխանակման հարցը:
«Թե՛ սեփականատերերը իրենց շենքերը կկարողանան կառուցել, թե՛ լճի հարակից տարածքը նոր կառուցապատման զոնա չենք դարձնի․ ավելի տրամաբանական տեղ կտեղափոխենք, հողերի նշանակությունը կհասկանանք, կփոխենք, և անտառի 30 հեկտարից ենթադրաբար մի 10 հեկտարի փոխանակում պետք է արվի, ու լճի հատվածում կանաչ տարածք կունենանք, անկյունային հատվածում՝ նորմալ, բնականոն կառուցապատում, և ոչ մի քաղաքաշինական խնդիր չենք ունենա»,- հավելել է Ավինյանը։