Apple-ը հունիսի 5-ին կներկայացնի iOS-ի և Mac OS-ի նոր տարբերակները
Advertisement 1000 x 90

Apple-ը հունիսի 5-ին կներկայացնի iOS-ի և Mac OS-ի նոր տարբերակները

Մշակողների համար Apple Inc.-ի Worldwide Developers Conference (WWDC) ամենամյա խորհրդաժողովը կսկսվի 2017 թվականի հունիսի 5-ին, այդ օրն, ինչպես սպասվում է, ընկերությունը կներկայացնի iOS և Mac OS գործառական համակարգերի նոր տարբերակները, գրել է The Verge-ը: Նաև կարող են հայտարարվել OC-ի նորացումները խելացի ժամացույցների և Apple TV-ի համար:

Վերջին ժամանակներս Apple-ը հունիսին հայտարարում էր սոսկ ծրագրային ապահովման փոփոխությունների մասին և առանձին միջոցառումներ էր կազմակերպում ֆիզիկական արտադրանքների շնորհանդեսի համար:

Այս տարի Apple-ը կփոխի WWDC-ի անցկացման վայրը: Խորհրդաժողովը Սան Ֆրանցիսկոյի Մոսկոնե կենտրոնից, որը փակ է նորոգման համար, «կտեղափոխվի» Սան Խոսեի ՄաքԷների կոնֆերենց-կենտրոն, որտեղ WWDC-ն անցկացվել է հենց ամենասկզբից և մինչև 2002 թվականը ներառյալ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: