Samsung-ը Sony ընկերությանն է ընտրել որպես Galaxy S8-ի համար մարտկոցների մատակարար: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրադրությանը ծանոթ աղբյուրների:
Նշվում է, որ Sony-ի` մարտկոցների արտադրության համար պատասխանատու ստորաբաժանումն արդեն պատվերի կատարման համաձայնագիր է ստորագրել: Հրատարակության աղբյուրի համաձայն՝ Samsung-ը փորձում է այդ կերպ խուսափել մարտկոցների պայթյուններից, ինչպես որ եղել է Galaxy Note 7-ի դեպքում:
Բացի Sony-ից, Galaxy S8-ի համար մարտկոցների մատակարարմամբ կզբաղվի Murata Manufacturing ընկերությունը: Ընդ որում Samsung-ի սեփական արտադրությունը մինչ այժմ չի համապատասխանում անվտանգության նոր պահանջներին: