
iPHone 7 մոդելի սմարթֆոնների առաջին խմբաքանակը Չինաստանից առաքվել է արտասահմանյան պատվիրատուներին: Այս մասին հայտնել է «Սինա» լրատվական պորտալը:
Նրա տավյալներով՝ սեպտեմբերի 2-ին Չժենչժոու քաղաքի (Հունանի նահանգի վարչական կենտրոն) Սինչժեն շրջանից բեռնառաքվել է 84,700 սմարթֆոն: Տեղական մաքսատան հաշվարկների համաձայն՝ սեպտեմբերի 5-ի դրությամբ արտասահմանյան ռիթեյլերներին ընդհանուր առմամբ ուղարկվել է մոտավորապես 371 000 iPhone 7: Հիմնական պատվիրատուները գտնվում են Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում եւ ԱՄՆ-ում:
Apple կորպորացիան, ինչպես սպասվում է, iPhone սմարթֆոնի եւ Apple Watch ժամացույցի նոր մոդելները կներկայացնի սեպտեմբերի 7-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
168.am