Դու ստում ես, Վարդապետյան Աննա. 17 տարի շարունակ պայքարող սևազգեստ մայրերը կառավարության մոտ էին
Advertisement 1000 x 90

Դու ստում ես, Վարդապետյան Աննա. 17 տարի շարունակ պայքարող սևազգեստ մայրերը կառավարության մոտ էին

Խաղաղ պայմաններում զոհված զինվորների սևազգեստ մայրերի բողոքի ձայնը տարիներ շարունակ չի դադարում։ Այսօր նրանք կրկին կառավարության շենքի առաջ էին և պահանջում էին ոչ հակառակորդի գնդակից մահացած զինծառայողների մահվան հանգամանքների արդար քննություն։

Նշենք, որ խոսքը 17 տարվա վաղեմության գործերի մասին է։

«Մենք անձամբ այսօր գործ ունենք Նիկոլ Փաշինյանի և Աննա Վարդապետյանի հետ, որովհետև այդ երկուսն են լավ տիրապետում մեր տղաների գործերին, ուսումնասիրել են։ Բայց առ այսօր դատախազն արդեն 1,9 ամիս է՝ մեր գործին ընթացք չի տալիս, նույն էլ Փաշինյանը, ով ասել էր՝ «ինչ կլինի՝ եկեք ինձ մոտ»։ Հիմա ո՛չ ընդունում է, ո՛չ մեր հարցին պատասխան է տալիս։ Հիմա ուզում ենք ինքը տեսնի, որ Աննա Վարդապետյանը ստախոս է»,-ասաց մայրերից մեկը։

«Վարդապետյանին ուզում ենք ասել, որ Դուք ստախոս եք, ստում եք, երբ ԱԺ-ում զեկույցի ժամանակ հայտարարում եք, որ այս 5 քրեական գորոծով նախկիններից չկան աշխատողներ։ Դու ստում ես, Վարդապետյան Աննա։ Արշակ Մարտիրոսյանը և Գուրգեն Հակոբյանը աշխատում են Զինվորական դատախազությունում և բարձր պաշտոններին են»,-ասաց մայրերից մեկը և նշեց, որ նրանք այս գործերը հսկող դատախազն են եղել տարիներ շարունակ։