
Ամերիկյան հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին ստամոքսի գրիպով հոսպիտալացվել է, այս մասին հայտնում է CBS-ը։
Նրա ընկերուհու՝ հեռուստահաղորդավար Գեյլ Քինգի խոսքով՝ Ուինֆրիի մոտ ախտորոշվել է ծանր ջրազրկում։
Քինգը հույս է հայտնել, որ իր Ուինֆրին շուտով իրեն ավելի լավ կզգա։
«Նա ստամոքսի գրիպի պես մի բան ունի: Մանրամասների մեջ չեմ խորանա»,- ընդգծել է Քինգը:
Նշենք, որ Օփրա Ուինֆրին մշտապես ներառվում է Forbes հեղինակավոր հանդեսի՝ 100 ամենաազդեցիկ հայտնի մարդկանց ցուցակում և նույնիսկ գլխավորել է այն: Բացի այդ, նա ճանաչվել է աշխարհի առաջին աֆրոամերիկացի կին միլիարդատերը: