
Մեր ստեղծագործական աշխատանքը մեզ մոտեցրել է, այս ամենը չեմ կարողանում ընդունել։
Այս մասին Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ասաց դերասան Հարություն Մովսիսյանը:
«Տիեզերքը հզոր է: Նրա բոլոր սիրողներին ցանկանում եմ, որ միշտ Լալայի հիշատակը պահեն իրենց մեջ: Նա պրոֆեսիանալ դերասան էր և լավ մարդ: Նա նաև ռեժիսոր էր, լավ նկարչություն գիտեր: Նրա կողքին ժամանակն արագ էր անցնում»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը մահացել է հունիսի 22-ին։ Նա 66 տարեկան էր։