
Քարնեգի-Մելոն համալսարանի գիտնականները հայտարարել են, որ սոցիալական ցանցերում շփվելը մարդուն օգնում է իրեն ավելի լավ զգալու:
Մասնագետները ուսումնասիրել են մարդու հոգեբանության առանձնահատկությունները և պարզել, որ սոցիալական ցանցերում շփվելը մարդուն օգնում է թուլանալ և իրեն ավելի լավ զգալ:
Հետազոտողները հարցման են ենթարկել 1910 մարդու աշխարհի 90 երկրից: Պարզվել է, որ համացանցում ժամանակ անցկացնելը ինքնըստինքյան անիմաստ և անօգտակար զբաղմունք է, հատկապես երբ կարդում են ուրիշի հրապարակումները և լայքեր դնում: Իսկ երբ մարդը նամակագրություն է վարում, հատկապես երբ ստանում է հաղորդագրություններ, դա նրա համար մեծ նշանակություն ունի:
Գիտնականների խոսքով՝ իրեն ավելի լավ զգալ թույլ է տալիս ամսական մոտ 60 հաղորդագրությունը: Նույնիսկ եթե մարդը ստանում է 2 տողով հաղորդագրություն, միևնույն է, նա զգում է իր կարևորությունը մյուս մարդու համար: Աջակցության և հավանության խոսքերը օգնում են մարդուն կարևոր հարաբերություններում, հայտնում է gogetnews.info-ն: