Հայաստանի հավաքականի և Ամստերդամի «Այաքսի» նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը նշանադրվել է։
Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից, նա լուսանկար է հրապարակել:
37-ամյա Մանուչարյանը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2020-ին։ Հետագայում մասնակցել է մարզչական դասընթացների։
Ակումբային կարիերայի ընթացքում նա ներկայացրել է նաև «Փյունիկը», «Ալաշկերտը», հոլանդական «Հարլեմը», «Ապելդորնը», ռուսական «Ուրալը»։