Սոչիում հրդեհ է բռնկվել Լազարևսկի շրջանային դատարանի շենքում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
«Այրվում է 600 քմ մակերեսով ձեղնահարկը: 40 մարդ ինքնություն դուրս է եկել շենքից»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տեղում աշխատում են ավելի քան 60 մասնագետներ և 18 միավոր տեխնիկա: