
Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է` նաև կարկուտ տեղա։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արմավիրի և Արարատի մարզերում` +36-ից +38։
Երեկոյան կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 18-23մ/վ–ի։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 35-37, գիշերը` 19-21 աստիճան տաքություն։