SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 5-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին «Կապան» բժշկական կենտրոնից զանգահարել են և հայտնել, որ «Կրծքավանդակի ծակած-կտրած վերք, ենթամաշկային էմֆիզեմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Վլադիմիր Հ․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Վլադիմիր Հ․-ն նույն օրը ժամը 02։00-ի սահմաններում, Սյունիք բնակավայրի Գաղթականներ 42 հասցեում գործող «Հայք» գիշերային ակումբում վիճաբանել է Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Ռոստամ Զ․-ի հետ, որից հետո դուրս են եկել նշված ակումբի բակ, որտեղ առաջացած ծեծկռտուքի ընթացքում Ռոստամ Զ․-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Վլադիմիր Հ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ Ռոստամ Զ․-ն ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Կապանի բաժին և նրկայացրել է հանցագործության գործիք դանակը։