Այսօր առավոտյան Տիգրան Ավինյանը հրապարակել է տեսանյութ՝ տեղեկացնելով, որ քաղաքի պատվիրած 171 ավտոբուսներն արդեն պատրաստ են ուղեւորվելու Երեւան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի նախկին քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը.
«Ի՞նչն է էս լուրի մեջ ուշագրավ։ Նոր գնված ավտոբուսները չինական ԺոնգՏոնգ ֆիրմայի են, բառացիորեն նույն ավտոբուսները (էն, որ հիմա Երեւանում կան կապույտ-սպիտակ զոլերով), ինչ քաղաքը ձեռք էր բերել 2021-ին։
Այն ժամանակ, եթե հիշում եք, ՔՊ վերնախավը Երեւանի ավագանիում սաբոտաժ էր կազմակերպել՝ ՔՊ-ական ավագանու անդամները քվեարկության չէին եկել։
Պատճառաբանությունը՝ կառավարությունը չի ուզում այս չինական ավտոբուսները եւ պատրաստվում է ավելի որակյալ ավտոբուսներ բերել։
Եվ այդ սաբոտաժից երեք տարի անց, երբ քաաքապետն արդեն իրենց կուսակիցն է, ի՞նչ են անում նրանք․ ճիշտ է՝ առնում են եւս 171 ՆՈՒՅՆ ԺոնգՏոնգ ավտոբուսներից ու հպարտորեն հայտարարում են դրա մասին ու ամենակարեւորը՝ ներկում են դրանք էն գուներով, ինչ գերմանական MAN-երն են։
Արդ, ինչո՞ւ են սաբոտաժից երեք տարի անց նույն չինական ավտոբուսները գնել։
Պաշտոնապես, որովհետեւ համարում են, որ դրանք գին/որակ հարաբերակցության մեջ լավագույն տարբերակն են։
Օկ, իսկ ինչո՞ւ էին էդ դեպքում նրանք երեք տարի առաջ սաբոտաժի ենթարկում նույն ավտոբուսների գնման գործընթացը՝ երեւանցիներին կանգնեցնելով տրանսպորտային կոլապսի վտանգի առաջ։ Ո՞նց եք կարծում՝ ինչո՞ւ»։