«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 29-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Որմնադիրների փողոցի ջրամատակարարումը:
ՀԷՑ-ի պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ին ժամը 11:00-ից մինչև 17:00-ն կդադարեցվի՝ Արմավիրի մարզի Դալարիկ, Արգինա և Շենիկ գյուղերի բաժանորդների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 29-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Սևան քաղաքի Ցամաքաբերդ Խաչերի, Ցամաքաբերդի Լողափ, Ցամաքաբերդի Հատվածի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: