
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2024թ. հունվար-հունիս ամիսներին նորածիններին ավելի հաճախ տրվող անունների ցանկը։
Ըստ այդմ՝ այս տարվա առաջին կիսամյակում ծնվել է 7 450 աղջիկ։ Աղջիկների անուններից առաջին տասնյակում են՝ Նարե, Լուսե, Արփի, Մարիա, Մարի, Եվա, Մանե, Անահիտ. Մարիամ, Լյուսի անունները:
Միաժամանակ ծնվել է 8 221 տղա։ Տղաների անուններից առաջին տասնյակում են՝ Դավիթ, Նարեկ, , Հայկ, Միքայել, Մարկ, Լեո, Արեգ, Ռոբերտ, Մոնթե անունները: