Apple-ը նախատեսում է ներկայացնել iPhone-ի նոր մոդել՝ ընդամենը 5 մմ հաստությամբ։ Սա զգալիորեն փոքր է ներկայիս մոդելներից, որոնց հաստությունը տատանվում է 7,8-ից 8,25 մմ: YouTube-ի Fpt ալիքի նոր տեսանյութում ինսայդեր Ջոն Պրոսերը պնդում է, որ նոր մոդելը կկոչվի iPhone Air՝ թեթև MacBook Air-ի նման։
Ըստ Պրոսերի՝ iPhone 17 Air-ը նոր սերնդի սմարթֆոնների մասը կկազմի, որը ներառում է iPhone 17, 17 Pro, 17 Pro Max և iPhone 17 Air սմարթֆոնները: Նա նաև նշել է, որ նոր մոդելը iPhone-ի շարքում կփոխարինի Plus մոդելին։
Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ iPhone 17 Air-ը չի ունենա այնքան հզոր բնութագրեր, որքան Pro մոդելները: Սպասվում է, որ սմարթֆոնը կունենա A19 պրոցեսոր և հետևի մեկ տեսախցիկի ոսպնյակ: Սարքի գինը, ըստ Պրոսերի, կսկսվի 900 դոլարից։
Ինսայդերը նաև առաջարկել է, որ նոր մոդելը կվաճառվի օրիգինալ MacBook Air-ի նմանությամբ, որտեղ շեշտը դրվում է դիզայնի վրա, քան ֆունկցիոնալության: