Չինական Huawei կորպորացիան կներկայացնի սմարթֆոն, որը ծալվում է երեք մասից։ Ընկերությունը Weibo-ի իր էջում ում հրապարակել է սարքի մասին թիզերը։
Դատելով կարճ տեսանյութից՝ Huawei-ը կթողարկի Mate XT կոչվող առաջատար սարքը։ Սմարթֆոնի տարբերակիչ առանձնահատկությունը կլինի նրա դիզայնը, որը թույլ է տալիս ճկուն էկրանը ծալել երեք մասի։ Ըստ GSM Arena կայքի՝ ճկուն էկրանով շուկայում առկա սարքերը կարող են ծալվել միայն երկու մասից։
Huawei-ը չի գաղտնազերծել սարքի մանրամասները, սակայն ինսայդերները պարզել են, որ Mate XT-ը կստանա հատուկ ծխնիներ։ Դրանք թույլ կտան սարքը ծալել ինչպես դեպի դուրս, այնպես էլ ներս: Ամբողջությամբ բացվելուց հետո հեռախոսը կունենա մոտ 10 դյույմ էկրան։ Mate XT-ը կներկայացվի սեպտեմբերի 10-ին։
Բացված վիճակում սմարթֆոնը կունենա նաև շատ բարակ կորպուս՝ մոտ 5 միլիմետր։ Սարքը կթողարկվի Kirin չիպով, որը կստանա արհեստական բանականության (ԱԲ) աջակցություն, և հիմնական մոդուլով տեսախցիկ՝ 50 մեգապիքսել կետայնությամբ։
Huawei Mate XT-ի գինը չի բացահայտվում։ Հայտնի չէ նաև, թե արդյոք սարքը կհայտնվի համաշխարհային շուկայում։
Օգոստոսի վերջին հարավկորեական Samsung կորպորացիան խոստացել էր փաթաթվող էկրանով սմարթֆոն թողարկել։ Ընկերությունը հայտնել էր, որ աշխատում է սարքի վրա, որի էկրանը կարող է մի քանի տեղից ծալվել։