iPhone 16-ի դիզայնում օգտակար փոփոխություն է հայտնաբերվել
Advertisement 1000 x 90

iPhone 16-ի դիզայնում օգտակար փոփոխություն է հայտնաբերվել

Apple-ը վերափոխել է iPhone 16-ի և 16 Plus-ի ներքին դիզայնը՝ զգալիորեն հեշտացնելով մարտկոցի փոխարինումը։ Ընկերության պաշտոնական մամուլի հաղորդագրությունում ընդգծվում է, որ սարքերը «վերանախագծվել» են մարտկոցի հեշտ փոխարինման, ինչպես նաև բարելավված աշխատանքի և ջերմության հեռացման բարելավման համար: Այս մասին հայտնում է 9to5Mac-ը։

Ընկերության նոր սարքերի ներկայացման միջոցառման ժամանակ Apple-ը կենտրոնացել է iPhone 16-ի նոր դիզայնի վրա, որը նպաստում է ավելի արագ և կայուն աշխատանքին: Մասնավորապես, ընկերությունը թարմացրել է մայր տախտակը` կենտրոնացնելով չիպերի տեղաբաշխումը և օպտիմալացնելով դրա շրջակայքի ճարտարապետությունը: Հենց ներքին բաղադրիչների օպտիմալացումը, ինչպես գրում է 9to5Mac-ը, նպաստել է մարտկոցի փոխարինման գործընթացի պարզեցմանը։

Նախկինում համացանցում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Apple-ը նախատեսում է պարզեցնել iPhone-ի մարտկոցների փոխարինումը` օգտագործելով էլեկտրական ազդեցությամբ պիլինգի թարմացված տեխնոլոգիա: Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե արդյոք այս կոնկրետ նոու-հաուն է եղել մարտկոցի պարզեցված փոխարինման պատճառը: Այս մասին հայտնի կդառնա ավելի ուշ, երբ հայտնվեն նոր ապրանքների մասերի ուսումնասիրության մասին առաջին զեկույցները։

Ենթադրվում է, որ Apple-ը որոշել է հեշտացնել մարտկոցների փոխարինումը ԵՄ նոր օրենքի պահանջներին համապատասխանելու համար։ 2025-ին ԵՄ-ն նախատեսում է սմարթֆոն արտադրողներին պարտավորեցնել սմարթֆոնների մարտկոցների փոխարինումը օգտատերերի համար պարզ և մատչելի դարձնել։

tech.news.am