
Երգչուհի Էմմին ինստագրամյան իր էջում շնորհավորել է մայրիկի՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նադեժդա Սարգսյանի ծննդյան 70-ամյակն ու լուսանկար հրապարակել:
«Մամ, ինչ սիրուն ես… Դու ամենա սիրուն կինն ես:
Ու եթե կա հաջորդ կյանք, ուզում եմ ամեն ինչ նույնը կրկնվի:
Դու իմ պապայի սիրած կինը լինես
Դու իմ մաման լինես
Դու աստղ լինես
Դու անհաղթելի լինես
Դու Նադեժդա Սարգսյանը լինես»,- լուսանկարին կից գրել է Էմմին: