Աբովյան քաղաքում վրաերթի է ենթարկվել 62-ամյա կին
Advertisement 1000 x 90

Աբովյան քաղաքում վրաերթի է ենթարկվել 62-ամյա կին

«ՎԱԶ 21014»  մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 1955 թվականին ծնված Գյուլնարա Ե.-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,վարորդը տուժողին իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակ 3-րդ վաշտ: