Microsoft կորպորացիայում որոշել են չչեղարկել Windows 11-ի տեղադրման համար TPM 2.0 պահանջը, գրում է XDA պարբերականը։
Լրագրողները նկատել են, որ ընկերության բլոգում հայտնվել է գրառում, որը պարզանբանում է, թե ինչու է Windows 11-ի տեղադրման համար անհրաժեշտ TPM 2.0-ով համակարգիչ: TPM (Trusted Platform Module) անվտանգության տեխնոլոգիա է, որը հնարավորություն է ընձեռում անվտանգության բարձր մակարդակով ծրագրեր գործարկել: Ընկերությունում նշել են, որ նման տեխնոլոգիայի առկայությունը Windows-ի անվտանգ և ապագայում ապահով շահագործման երաշխիքն է։
Փորձագետները նշել են, որ անհնար է նվազեցնել ընթացիկ Windows-ի համակարգային պահանջները, քանի որ TPM-ն մեկուսացնում է գաղտնագրման գործընթացները կենտրոնական պրոցեսորից և բարդացնում՝ համակարգիչը կոտրելու հարձակվողների խնդիրները: «Մեկուսացման այս մակարդակն օգնում է ապահովել, որ զգայուն տեղեկատվությունը պաշտպանված լինի հնարավոր սպառնալիքներից»,-ասված է գրառման մեջ: Ըստ XDA լրագրողների, TPM-ը համարվում է հին անհատական համակարգիչների վրա Windows 11-ի տեղադրման գլխավոր խոչընդոտներից մեկը։
Կորպորացիայի ինժեներները միաժամանակ հայտարարել են, որ TPM 2.0-ն ապահով ապագայի չափանիշ է, և դրա առկայությունը քննարկման ենթակա չէ: «Հասկանալի է, որ Microsoft-ը TPM 2.0-ի իր ստանդարտից երբեք չի շեղվի»,-եզրակացրել են հեղինակները:
Ավելի վաղ Statcounter-ի հետազոտողները հայտարարել էին, որ Windows 11-ի տարածումն ամբողջ աշխարհում անսպասելիորեն դանդաղել է։ Եթե հոկտեմբերին ОС-ի մասնաբաժինը կազմում էր 35,58%, նոյեմբերին այն նվազել է, հասնելով մինչև 34,94%-ի: