2024թ. գլխավոր IT-ձախողումները
Advertisement 1000 x 90

2024թ. գլխավոր IT-ձախողումները

MIT Technology Review հեղինակավոր պարբերականի լրագրողները կազմել են 2024թ. ամենանկատելի ձախողումների ցուցակը գիտության եւ տեխնիկայի ոլորտում։ Այդ իրադարձությունները, չնայած իրենց բացասական բնույթին, օգտակար են դարձել արդյունաբերության համար եւ ուշադրություն են գրավել տեխնոլոգիաների մշակման եւ ներդրման կրիտիկականորեն կարեւոր ասպեկտների հանդեպ։

Հեռացող տարվա գլխավոր ձախողումները

1. CrowdStrike-ի խափանումը

CrowdStrike անվտանգության համակարգը մասշտաբային խափանում է առաջացրել Windows օպերացիոն համակարգում՝ վնասելով հազարավոր համակարգիչների ողջ աշխարհում։

2. Հատուկ ծառայությունների պայթող փեյջերները

Լիբանանում եւ Իրանում իսրայելական հատուկ ծառայությունների օգտագործած փեյջերները անվտանգ չէին, ինչը հանգեցրեց մի շարք միջադեպերի, ներառյալ պայթյունների։

3. Google Gemini AI խնդիրները

Google Gemini AI արհեստական բանականության սերվիսը անկարող գտնվեց գեներացնելու մարդկանց պատկերները, ինչը լայն արձագանք առաջացրեց եւ խափանեց դրա հանդեպ վստահությունը։

4. Boeing Starliner-ը

Starliner-ի տեխնիկական անսարքությունները հանգեցրին ՄՏԿ-ում ամերիկյան աստղագնացների վերադարձի հետաձգման, ինչը լուրջ հարված էր Boeing-ի հեղինակությանը։

5. Bowery-ի տապալումը

Bowery սթարտափը, որը մասնագիտացել էր ուղղահայաց ֆերմաներում հազարի աճեցման ուղղությամբ եւ 700 մլն դոլարի ներդրումներ է գրավել, սնանկացել է։

6. 23andMe-ի խնդիրները

Գենետիկ պլատֆորմը բախվել է դժվարությունների՝ կապված բիզնես-մոդելների, ինչպես նաեւ սահմանափակումների հետ՝ պայմանավորված ածխածնային արտանետումների նվազեցման պահանջների հետ։

7. «Անխոհեմ» ԱԲ

Արհեստական բանականության գործիքները շարունակել են ստեղծել ցածրորակ կոնտենտ, ինչն ուժեղացրել է թերահավատությունը ԱԲ մշակումների որոշ ուղղությունների հանդեպ։

8. Ածխածնի ինքնակամ շուկաներ

Բիզնեսի՝ ածխածնային արտանետումները նվազեցնելու սահմանափակումները շրջանցելու փորձերը նույնպես կարելի է վերագրել հեռացող տարվա ձախողումներին։

Ինչո՞ւ է այդքան կարեւոր վերլուծել անհաջողությունները։

Ինչպես ընդգծում է MIT Technology Review-ն, այդ ձախողումները հիշեցնում են, որ նորարարությունները պահանջում են հավասարակշռություն հավակնոտ նպատակների եւ իրական հնարավորությունների միջեւ։ Անկախ վերլուծությունը, որով զբաղվում է պարբերականը 1899-ից, օգնում է արդյունաբերությանը սովորել սխալների վրա եւ շարժվել առաջ։

tech.news.am