Ժամանակակից տեխնոլոգիաները երբեմն թույլ են տալիս հայտնաբերել հսկման թաքնված տեսախցիկները կամ գաղտնալսող սարքերը սովորական սմարթֆոնի օգնությամբ։ Այս մասին պատմել է Ռուսական տեխնոլոգիական համալսարանի «Ինֆորմացիայի պաշտպանություն» ամբիոնի դասախոս Վասիլի Շուտովը։
Մեթոդ՝ լապտերիկի օգտագործմամբ
Թաքնված տեսախցիկը, մասնագետի խոսքով, կարելի է հայտնաբերել՝ սմարթֆոնի լապտերիկի լույսն ուղղելով կասկածելի հատվածի վրա։ Եթե այդ տեղում տեղադրված է խցիկի օբյեկտիվը, այն կարտացոլի լույսը եւ կստեղծի նկատելի լուսավոր բիծ։ Դա հատկապես օգտակար է հայելիները, օդափոխիչների ճաղերը, կենցաղային տեխնիկան կամ կասկածելի այլ գոտիները ստուգելու համար։
Ինֆրակարմիր ճառագայթմամբ խցիկներ
Որոշ թաքնված սարքեր օգտագործում են ինֆրակարմիր ճառագայթումը, ինչը նրանց թույլ է տալիս աշխատել անգամ մթության մեջ։ Դրանք հայտնաբերելու համար Շուտովը խորհուրդ է տալիս սմարթֆոնի խցիկը ուղղել կասկածելի տեղի վրա։ Հեռախոսի էկրանին ինֆրակարմիր ազդանշանի աղբյուրը կարտացոլվի առկայծող կետի նման։
Սակայն բոլոր սմարթֆոնները չէ, որ հարմար են այս մեթոդի համար։ Որոշ մոդելներ ունեն զտիչներ, որոնք արգելակում են ինֆրակարմիր ճառագայթումը կամ ունեն անբավարար հնարավորությամբ խցիկներ։
Ստուգում Bluetooth-ով
Եվս մեկ միջոց՝ սարքերի ցուցակն ստուգելու համար, որոնք հասանելի են Bluetooth-ով միանալու համար։ Անհայտ սարքերի հայտնվելը կարող է ազդարարել թաքնված տեսախցիկների կամ դիտարկման այլ սարքերի առկայության մասին մոտակայքում։