«Աննա Հակոբյանը և 27 տարի նրա հետ ապրող տղամարդը շատ լավ հասկանում են, որ իրենց հետ շփվող, բարևող մարդը հասարակության համար դառնում է ИЗГОЙ»
Advertisement 1000 x 90

«Աննա Հակոբյանը և 27 տարի նրա հետ ապրող տղամարդը շատ լավ հասկանում են, որ իրենց հետ շփվող, բարևող մարդը հասարակության համար դառնում է ИЗГОЙ»

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մալխասի 80-ամյակին ընդառաջ Աննա Հակոբյանը մի երկտող էր գրել, որ ինքը չի իջնի բեմ անձամբ շնորհավորելու Մաեստրոյին որպեսզի նրան չդարձնի թիրախ։ Ինչպիսի բացառիկ ինքնախոստովանություն…

Ստացվում է, որ Աննա Հակոբյանը և 27 տարի նրա հետ ապրող տղամարդը շատ լավ հասկանում են, որ իրենց հետ շփվող կամ անգամ բարևող մարդը հասարակության համար դառնում է ИЗГОЙ: Ես ներողություն եմ խնդրում իմ լավ ընկեր, տաղանդավոր և պարզապես լավ մարդ Մալխասից, որ իր ծննդյան օրը հիշեցի վերոնշյալ կոնտեքստով:

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՄԱԵՍՏՐՈ»։