Աննա Սեդոկովան նախկին ամուսնու մաhիg հետո առաջին անգամ խոսել է
Advertisement 1000 x 90

Աննա Սեդոկովան նախկին ամուսնու մաhիg հետո առաջին անգամ խոսել է

Երգչուհի Աննա Սեդոկովան հոսպիտալացումից հետո առաջին անգամ խոսել է իր նախկին ամուսնու՝ բասկետբոլիստ Յանիս Տիմայի հուղարկավորության և իր վիճակի մասին։

kulturomania.ru-ն գրում է, որ երգչուհին պատմել է, որ ինքը և Տիմայի մայրն ու քույրը փորձում են «արժանապատիվ կերպով կազմակերպել նրա հրաժեշտի արարողությունը»: Սեդոկովան նաև խոստովանել է, որ ցավում է նախկին ամուսնու համար, թեև նրա մահը նրան հիմար կատակ է թվում:

Բացի այդ, երգչուհին կոչ է արել լրատվամիջոցներին ստուգել այն մարդկանց, ումից հարցազրույց են վերցնումլ։ Սեդոկովան հայտարարել է, որ մեկնաբանությունները տալիս են մարդիկ, որոնց ոչ Սեդոկովան, ոչ Տիման երբևէ չեն տեսել իրենց կյանքում։ Երգչուհուն վրդովեցրել է, որ մարդիկ փորձում են ողբերգությունն օգտագործել իրենց օգտին։

Յանիս Տիման մահացել է դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը։ 32-ամյա մարզիկի դին հայտնաբերվել է մասնավոր հոսթելներից մեկի մուտքում, որը գտնվում է Մոսկվայի կենտրոնում գտնվող հինգ հարկանի շենքում։

Նրա կողքին ընկած է եղել հեռախոս, որի վրա գրված էր Սեդոկովայի համարը և «Զանգիր Աննային» հաղորդագրությունը էկրանապահին։ Ըստ նախնական տեղեկությունների, լատվիացի խաղացողն ինքնասպան է եղել։

Զույգը հարաբերությունների մեջ էին եղել 2019 թվականից, ամուսնացել էին 2020 թվականին։ Այս աշնանը երգչուհին ամուսնալուծության հայց էր ներկայացրել, որը դատարանը պաշտոնապես ընդունել էր այն բասկետբոլիստի մահից մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 9-ին։