
Արման Հովհաննիսյանն ինստագրամյան հետեւորդների հետ կիսվել է իր եւ ընտանիքի անդամների ջերմ կադրերով։ Լուսանկարներում Արմանը կնոջ եւ դուստրերի հետ է։ Կադրերն արված են ԱՄՆ-ում։
Երգիչը կիսվել է իրենց ընտանեկան ժամանցով՝ զբոսանք, գեղեցիկ վայրեր․․․
«Համեստ, գեղեցիկ ընտանիք»,-մեկնաբանություններում նշել են երգչի հետեւորդները։
Արմանը հազվադեպ է անում անձնական հրապարակումներ։ Երգչի էջում հիմնականում կհանդիպեք նրա գործունեությանն առնչվող գրառումներ, եւ ընտանեկան հրապարակումը, հատկապես, ջերմ է ընդունվել նրա երկրպագուների կողմից։