![](https://blog.168.am/wp-content/uploads/2021/09/transport.jpg)
Արտոնյալ սակագներով տոմսեր կարող են ձեռք բերել նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուները, այս մասին որոշումն ընդունվեց Երևանի ավագանու նիստում՝ ձայների 33 կողմ քվեարկությամբ։
Բացի այդ, ըստ առաջարկվող փոփոխությունների, անվճար կերթևեկեն` հաշմանդամություն ունեցող երեխաները, Երևանի հաշվառմամբ 4 և ավելի երեխա ունեցողները՝ անկախ երեխաների տարիքից, 1 և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ։
90 րոպեի ընթացքում երկու տեղփոխի հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե, 2200 դրամ արժողությամբ և 30-օրյա ժամկետով 10-անգամյա ուղևորությունն էլ կդառնա 2000 դրամ` օգտագործման ժամկետը` 45 օր։
«Որոշումների ուժի մեջ մտնելու ժամանակը նախատեսված է մարտի 1-ը», – հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։