![](https://blog.168.am/wp-content/uploads/2025/02/MixCollage-11-Feb-2025-04-34-PM-406.jpg)
Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլիզմը լկտիության մասին է՝ ցինիկ, լպիրշ լկտիության: Իրենք էնքան լկտի են, որ մեր՝ ականատեսներիս ու իրադարձությունների անմիջական մասնակիցներիս աչքերի մեջ նայլով կարող են ամենալկտի սուտն ու նենգափոխումն անեն և սկի կես գրամ ամոթ էլ չեն զգա:
Ու եթե Նիկոլը կպել ա էդ մոդելով Հայոց պատմությունը «վերաիմասատավորելուն», ապա քաղաքի ամենաբարոյականի զավակ Ալենը որոշել ա, որ ինքն էլ կարող է նման կերպով վերաիմաստավորել ու վերաշարադրել 44օրյա պատերազմն ու դրան հաջորդած ողբերգական իրադարձությունները, որոնք հանգուցալուծվեցին Արցախի ամբողջական հայաթափմամբ:
Վերցնենք Ալենի վերջին ճեպազրույցը: Լրագրողի՝ Արցախի մասին հարցին, Ալենը պատասխանում է մոտավորապես էն տրամաբանության մեջ, որ դե եթե Արցախ էիք ուզում, պետք էր կռվել: Մի հատ զգացեք, էլի, ցինիզմի ու լկտիության դոզան. ՔՊի Ալենը մեղադրում է մեզ, արցախի հայությանը, տո ըստ էության՝ ամբողջ հայ ժողովրդին, որ դե չեք կռվել էլի, դրա համար էլ հանձնեցինք…
Թերևս պետք է ժամանակագրորեն ու փաստերով պատասխանել էս լկտիությանը, թե չէ սրանց գրած պատմության մեջ վերջում պարզվելու ա, որ Արցախը չկռվելով հանձնում էինք բոլորս, իսկ դրան հերոսաբար դիմադրում էին Նիկոլը, Ալենը, Աշոտիկն ու Էրատո ջոկատը:
1. Նախ՝ Արցախի հայության ու առհասարակ՝ հայերի չկռվելու մասին: Հենց Նիկոլն, ըստ էության, խոստովանել է, որ պատերազմի 4րդ օրվանից դադարել է զորքերի լրահամալրումը, հետևաբար՝ մնացած 40 օրը մենք՝ հայերս, կռվել ենք՝ փաստացի չունենալով պետություն մեր թիկունքին, իսկ էդ պետության վայ իշխանությունների ցանկացած միջամտություն բերել է կատաստրոֆիկ հետևանքներ՝ Լելե տեպեի տխրահռչակ գրոհով սկսած, Աննայի հերոս «նահանջեք, հեսա խփելու ենք» հրաման տվող գեներալներով անցած, Շուշիի անկումով և նոյեմբերի 9ի կապիտուկյացիոն փաստաթղթով վերջացած:
Էդ հայերը չի, որ չէին կռվում, էդ Նիլոլի ու Ալենի պես չհայերն էին սաբոտաժ անում: Ու էդ 5000 դագաղն էլ Նիկոլի ու Ալենի տնից դուրս չի եկել, այլ՝ կռվող հայերի: Ավելին ասեմ, որ մի հատ տենց դագաղ էլ Նիկոլ տնից դուրս չգար, Իջևանի գնդի գումարտակ մատաղ արեցին հարավում, մի քանի տասնյակ զոհերով կեղծ գրոհ արեցին, որ Աշոտիկին փախցնեն:
2. Կրկնակի շանտղություն ա Արցախի հայությանը նման մեղադրանք առաջ քաշելը:
Արցախում ապրում էր համարյա 30 անգամ ավելի քիչ հայ, քան մնացած Հայաստանում, բայց 44օրյայի զոհերի 1/30րդ մասը չէր արցախցի, այլ 20-25տոկոսը, այսինքն, եթե պրիմիտիվացնենք, ապա արցախի հայը կռվել է 5 անգամ ավելի անձնուրաց, քան մյուս կռվող հայերը:
Սա էլ մի կողմ թողնենք: 2023ին Նիկոլն ու Ալենն էին Արցախի հային մենակ թողել, բայց անգամ 1 տարի բլոկադայից հետո՝ առանց սալյարկա, առանց դեղամիջոց, առանց մատակարարման ու արդեն առանց Պաշտպանության բանակ, Արցախի հայերը կռվեցին իրենց տասնյակ ու հարյուրապատիկ գերազանցող հակառակորդի դեմ ու փաստ է, որ գեթ 1 գերի Ադրբեջանը չունեցավ: Էդ չկռվողն իրանք էին, կռվողն էլ դո՞ւք, այ թքագեղձերիդ զոռ տվող արարած:
3. Եկեք նաև հիշենք, թե ինչով էին զբաղված մեզ՝ հայերիս չկռվելու մեջ մեղադրողները նշված ժամանակամիջոցում: Ալե՞ն, ես քո կռվող տեսակին մեռնեմ, որ Աղդամն էլ քո հայրենիքն էր: Բա դու, որ տենց կռվող տեսակ էիր, խի՞ էիր թողել փախել Մոսկվա, երբ հասկանալի չէր, թե ինչ ա լինելու Նիկոլի հետ Նոյեմբերի 9ից հետո:
Տո քցեմ, Ալենին: Մոռացել էի՞ք, թե ինչ էին անում մեր էս «կռվողները»: Ամբողջ պետական քարոզչությունը լծվել էր նրան, որ համոզի, որ կռվել հանարծ պետք չի, բա մեր գերինե՜րը, համոզում էին, որ դեռ մի բան էլ գոհ լինենք, չէ՞ որ կռվելուց հրաժարվելով Նիկոլը փրկել է 30000 հոգու… չկռվելու քարոզն անողն իրենք էին, կապիտուլյացիան ստորագրողն իրանք էին, բայց 4 տարի հետո պարզվում է, որ մեղավորը մենք ենք՝ հայերս:
4. Ալե՞ն, հիշում ես, թե Նիկոլդ ինչ ասեց Սև լճի օկուպացիայի ժամանակ: Թե բա, հո պատերազմ չենք սկսելու Սև լճի համար: Էդ հիմա էլի չկռվող հայերն էի՞ն մեղավոր:
Իսկ ի՞նչ արեց Նիկոլդ սեպտեմերի 19ի մարտերի սկսվելուց հետո՞: Կռիվ տվե՞ց: Չէ՛, գնաց ու վերջին հարճի պես Էրդողանի դեմը կզեց, նա էլ ասեց կգնաս Պրահա որ Արցախը կճանաչես Ադրբեջանի մաս: Նա էլ գնաց: Ճանաչեց: Ալիևն էլ մտավ ու այդ թվում ՀՀի կողմից իր մաս ճանաչված Արցախը հայաթափեց: Էս եք դուք:
Նենց որ, Ալե՛ն, ռեխներդ փակ պահեք ու հայերի կռվելուց սուս մնացեք: Միակ բանը, որի համար դու ու դուք կռիվ տվող եք, էդ ձեր շկուռան ա: Այ հանուն դրա, դուք պտրաստ եք կռիվ տալ մինչև վերջ, բայց ոչ թե օտարի դեմ, այլ միայն ու միայն հայի՝ կռված, հալածված, ձեր կողմից խաբված ու կեղեքված: Մնացածի դեմ դուք մենակ կզող եք»: