Ամսվա ընթացքում 2 անգամ քսեք սա եղունգներին և մոռացեք եղունգների թուլության մասին
Advertisement 1000 x 90

Ամսվա ընթացքում 2 անգամ քսեք սա եղունգներին և մոռացեք եղունգների թուլության մասին

Marketium.ru կայքը գրում է, որ եղունգների թուլությունը հաճախ հանդիպող խնդիր է, որից ազատվելու համար կարող եք օգտվել այս միջոցից։ Այն պաշտպանում է եղունգները շրջակա միջավայրի, լաքերի, քիմիական միջոցների անբարենպաստ ազդեցությունից։ Այս պրոցեդուրան երկար ժամանակ չի խլի, չի պահանջում հատուկ կարողություններ և բազմաթիվ առավելություններ ունի.

առողջացնում է եղունգները

ամրացնում է եղունգները

արագացնում է դրանց աճը

վերականգնում է եղունգներն արհեստական եղունգները հեռացնելուց հետո։

Պրոցեդուրան անցկացնելը բավական հեշտ է.

Նախ հեռացրեք եղունգների վրա առկա անհարթությունները, դրանց ձև հաղորդեք։

Եղունգները դրեք ծովի աղով ջրի մեջ։

Եղունգների և դրանց շուրջ եղած մաշկին սնուցող յուղ քսեք։ Այն կարող եք գնել կամ ինքնուրույն պատրաստել (մի գդալ գերչակի յուղին մի քանի կաթիլ վիտամին A և E խառնեք)։

Եվս մեկ շերտ քսեք եղունգներին։

20 գրամ յուղը տաքացրեք գոլորշու վրա, ավելացրեք մանրացրած ակնամոմ, խառնեք, մինչև ստանաք միատարր զանգված։ Արդյունքում՝ պետք է ստացվի կրեմի նման զանգված։ Դրա վրա կարող եք մի քանի կաթիլ եթերային յուղ լցնել՝ երիցուկի, ռոզմարինի և այլն։

Յուղը հակավոր է ինտենսիվ քսել եղունգներին 2-3 րոպեի ընթացքում։

Ձեռքերը լվացեք սառը ջրով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am