Ամո՛թ Առաջին ալիքին
Advertisement 1000 x 90

Ամո՛թ Առաջին ալիքին

Լրագրող Նարեկ կիրակոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այն, ինչ հիմա անում եք, պարզապես ամոթ ու խայտառակություն է։ Ձեր լուրերի գլխավոր թողարկման մեջ մի բառ անգամ չկա Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին (ՄԻՊ-ի արարողակարգային հանդիպումը մի կողմ)։ Այսօր կար տեղեկատվական առիթ՝ Ռուբեն Վարդանյանի աուդիոուղերձը, բայց դուք որևէ կերպ չեք անդրադարձել հանրությանը հուզող այս խնդրին։

Ձեր թողարկումը սկսվում է Նիկոլ Փաշինյանի ռիլի վերահեռարձակմամբ, և ավարտվում է նրա մեկ այլ ռիլի վերահեռարձակմամբ։ Դուք ռեպորտաժ եք հեռարձակում Լաթաքիայում տիրող իրավիճակի մասին, բայց ոչ մի խոսք չեք ասում հայ ռազմագերիների մասին։ Ինչպե՞ս եք ձեզ իրավունք վերապահում լուրերի գլխավոր թողարկումից դուրս թողնել օրվա ամենակարևոր խնդրի լուսաբանումը։ Մտածո՞ւմ եք, որ Հանրային հեռուստատեսությունը ձեր սեփականությունն է, և կարող եք այն օգտագործել ինչպես ցանկանաք՝ միլիոնների աշխատավարձ ստանալով։

Չե՞ք ամաչում, որ իրականությունը չեք լուսաբանում։ Ո՞վ է ձեզ ասել, որ մեր հարկերով պետք է աշխատավարձ ստանաք, բայց հարկատուին օրվա պատկերը պատշաճ չներկայացնեք։

Այսօր Հ1-ի լուրերի բաժնում աշխատող յուրաքանչյուր ոք թող մտածի՝ արդյոք ինքը հանգիստ է իր խղճի առաջ»։