Ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. որոշ մարզերում ձյան ծածկի բարձրությունը կհասնի 40սմ-ի
Advertisement 1000 x 90

Ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. որոշ մարզերում ձյան ծածկի բարձրությունը կհասնի 40սմ-ի

Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, ապրիլի 14-ի երեկոյան ժամերից, 15-16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավել»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից նշում են, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների ծաղկում, ցրտահարություններ չեն սպասվում։

Ապրիլի 17-19-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։