Երեկ՝ փետրվարի 19-ին, Լոռու մարզի Օձուն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ 19-ամյա զինվոր՝ Լեռնիկ Օսյանի հոգեհանգիստը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոգեհանգստին ներկա էին Լոռու մարզպետարանի, Օձունի գյուղապետարանի, ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի սպաներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գ․ Շամշյանը, փետրվարի 18-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մեխակավանի (Ջաբրայիլ) զորամասի տարածքում հայտնաբերվել է տան միակ, մինուճար տղայի՝ 19-ամյա Լեռնիկ Օսյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Մահվան հանգամանքները պարզելու համար հարուցվել է քրեական գործ և ստեղծվել է քննչական խումբ։
Լուսանկարը՝ Էդիկ Սիմոնյանի
Ամբողջը՝ shamshyan.com