Փետրվարի 17-ը դիզայներ Դիանա Շատվերյանի համար տոնական էր. նա նշում էր ծննդյան 32-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում Դիանան պատմեց, որ տոնական օրը սկսվել է դեռ կեսգիշերից.
«Ամուսինս ու աղջիկս իրենց գեղեցիկ անակնկալներով մեկնարկեցին ծննդյանս օրը ու դրանով անակնկալների և շնորհավորանքների շարքը սկսվեց: Արդեն առավոտյան գեղեցկության և դիմահարդարման սրահում, որտեղ մշտական այցելու եմ, ամեն ինչ արել էին, որպեսզի օրս հնարավորինս գեղեցկացնեն. Իսկապես նրանց անակնկալը ստացված էր, ինչի համար շատ շնորհակալ եմ: Շնորհավորանքների ու անակնկալների շարքը շարունակվեց ողջ օրվա ընթացքում, իսկ երեկոյան մտերմիկ միջավայրում երևանյան ռեստորաններից մեկում հաճելի խնջույք ունեցա, որին ներկա էին իմ շատ սիրելի ընկերները,- պատմեց դիզայները` հավելելով, որ երեկ տխրելու մեկ պատճառ է ունեցել միայն.
«Այնպես ստացվեց, որ ընկերներիցս մի քանիսը երեկ կողքիս չէին` արտերկրում լինելու պատճառով: Մի փոքր տխրել էի, որ նրանք ինձ հետ չէին, սակայն մյուս ընկերներս ամեն բան արեցին, որպեսզի այդ փաստից չնեղվեմ»,- ժպիտով ավելացրեց Դիանան:
Դիզայների տոնական տորթն ու հագուստը հատուկ մտածված է եղել.
«Տոնական տորթիս դիզայնը պատահական չէր` այն ամբողջովին պատմում էր մասնագիտությանս մասին: Այդ դիզայնն իմ գաղափարն էր, որին որոշ լուծումներ տվեցին նաև տվյալ քաղցրավենիքի սրահում: Դե իսկ գույները` կարմիրն ու սևը, հարմարեցրեցինք իմ հագուստի հետ: Ի դեպ` հագուստն էլ բավականին երկար մտածված էր. Սկզբում զգեստ էի ուզում, հետո զգեստը վերածվեց տաբատի ու ավելացան նաև սև ատրիբուտներ»,- նշեց նա:
Ամբողջությամբ՝ life.panorama.am