Քաղաքագետ, 24News.am լրատվական կայքի հիմնադիր Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սուրճ խմելու ամոթխած առաջարկը դիտելիս մի պատմություն հիշեցի, որը լսել եմ24 բազմաթիվ աղբյուրներից:
80-ակաների վերջին Ղարաբաղ կոմիտեն համակարգում էր նաև ինքնապաշտպանական մարտերը ԽՍՀՄ դե յուրե առկայության պարագայում:
Պատմում են, որ մի օր ՀՀՇ-ի Գևորիկը շենքում է լինում, Երասխից զանգում են, թե սահմանին ադրբեջանցիք կրակում են: Սենյակում մարդ չի լինում, Գևորիկս հեռախոսը վերցնում է, թե բա պատասխանեք: Գծի մյուս կողմում հրամանատարը հարցնում է, թե ինչ ուժգնությամբ, Գևորիկն էլ՝ ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով: Ասում են, որ Գևորիկի հրամանից հետո Նախիջևանի այն ժամանակվա ղեկավար Հեյդար Ալիևը զանգում է Տեր-Պետրոսյանին ու ահաբեկված հարցնում, թե էս Նախիջևանը որոշել եք գրավե՞լ:
Ասածս ինչ է՝ Գևորիկի չափ էլ չկաք»:







