Այս իրավիճակի համար պատասխանատվություն կրելո՞ւ է որևէ մեկը, թե՞ ոչ. Մեսրոպ Մանուկյան
Advertisement 1000 x 90

Այս իրավիճակի համար պատասխանատվություն կրելո՞ւ է որևէ մեկը, թե՞ ոչ. Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը արձագանքել է քաղաքապետարանի՝ տրանսպորտի ոլորտում գոյացած ֆինանսական բացերի վերաբերյալ հայտարարություններին։ Նրա խոսքով՝ հասարակական տրանսպորտից նախատեսված գումարների թերհավաքագրումը արդյունք է քաղաքային իշխանությունների անփորձության և վատ կառավարման։

Մանուկյանը պնդում է, որ դեռևս 2023 թվականի դեկտեմբերին նախազգուշացրել է քաղաքապետարանին սպասվող խնդիրների մասին՝ նշելով, որ այս իրավիճակը կանխատեսելի էր և ծագել է ապաշնորհ ղեկավարության պատճառով։

Նա քննադատեց իշխանություններին՝ քաղաքացիներին ֆինանսական բեռի տակ դնելու համար։

«Այն մարդիկ, որոնք ամիսներ առաջ փորձում էին ցեխ շպրտել բոյկոտի կողմնակիցների վրա, այսօր լռել են ու խոսում են միլիարդավոր դրամների թերհավաքագրումների մասին։

Տարվա ավարտին այդ թիվը կարող է գերազանցել 10 միլիարդ դրամը։ Այս իրավիճակի համար պատասխանատվություն կրելո՞ւ է որևէ մեկը, թե՞ ոչ»,- նշել է նա։