Կյանքից հեռացել է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի երկար տարիների աշխատակից Աշոտ Խաչատրյանը, ով անբաժան մասն է կազմել ՀԱԻ և ԵՊՀ «Հնագիտական հետազոտությունների լաբորատորիայի» մի շարք հնագիտական արշավախմբերի։
«Դժվար է պատկերացնել Շամիրամի, Արուճի, Մասիս բլուրի, Արտաշատի ու շատ այլ հնավայրերի պեղումներն առանց երիտասարդ հնագետների համար Աշոտ «ձյաձյայի» և ավագների՝ վարորդ Աշոտի, ով գիտեր Հայաստանյան բոլոր ճանապարհներն ու ճանապարհներին պատահած բոլոր պատմությունները։ Ի՛նչ ափսոս․․․ այլևս չենք կիսվելու նոր պատմություններով ու նոր ճանապարհներով․․․»,- հայտնում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից։
Աշոտ Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 6-ին` տանը (Երեւան քաղաք, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Շրջանային փողոց, 90 տուն), ժամը 18.00-ից:







